ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Միշել Օբաման, այցելել է Վաշինգտոնի Children's National Medical Center մանկական հոսպիտալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պետության ղեկավարի տիկնոջը դիմավորել են տասնյակ երեխաներ, որոնք հիվանդության պատճառով առաջիկա Ծննդյան տոներին, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն մնալ հիվանդանոցում եւ չեն կարողանա թեկուզեւ ժամանակավորապես գնալ տուն:
Տիկին Օբաման երեխաներին բերել Է նվերներ, նրանք միասին կարդացել են Սուրբ Ծննդի պատմություններ:
Ավանդույթը, որի համաձայն ԱՄՆ-ի նախագահների կանայք Ծննդյան տոների առթիվ այցելում են ծանր հիվանդ երեխաներին, սկիզբ Է առել ավելի քան 60 տարի առաջ: Դրա հեղինակ Է դարձել Բես Թրումենը՝ երկրի 33-րդ նախագահ Հարի Թրումենի կինը:
Children's National-ն ԱՄՆ-ում խոշորագույն մանկական հիմնարկություններից մեկն Է, որը հիմնադրվել Է 140 տարի առաջ: Ամեն տարի դրա պոլիկլինիկաներում եւ ստացիոնարներում բուժում Է անցնում մինչեւ 35 հազար երեխա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: