Հալեպում Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը և հալեպահայ արձակագիր Պերճուհի Ավետյանը դեկտեմբերի 16-ին այցելել են ազգային նախակրթարաններ և աշակերտներին նվիրել Պերճուհի Ավետյանի հեղինակած' Բերիո հայոց թեմի «Մանկական մատենաշար-5»՝ գրքույկն ու գունազարդման հատուկ մատիտներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Գանձասար թերթի խմբագրությունից:

 

Սրբազան Հայրն ու հալեպահայ արձակագիր Պերճուհի Ավետյանը շնորհավորել են աշակերտներին և բարի Ամանոր մաղթել նրանց: Սրբազանն աշակերտներին հորդորել է հաճախակի ընթերցել հայերեն գրքեր' մեր մայրենի լեզուն լավ իմանալու և ընթերցելու հաճույքը վայելելու համար: Սրբազան Հայրն ու Ավետյանը զրուցել են վարժարանների հոգաբարձուների անդամների և տնօրինության հետ՝ շեշտելով մանկական գրականության կարևորությունը:

 

Գրքույկը նախատեսվում է նվիրել հալեպահայ բոլոր նախակրթարանների աշակերտներին: