Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ռազմական ավիաբազայում 2014 թվականի շրջանավարտ երիտասարդ օդաչուները, որոնք ժամանել են վերապատրաստման դասընթացներից, ձեռնամուխ են եղել չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդի ճակատային կործանիչներով առաջին թռիչքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներն անցնում են առաջին կարգի փորձառու հրահանգիչ-օդաչուների ղեկավարությամբ սպարկա ինքնաթիռներով, որոնցում օդաչուները կկատարեն պարզ օդանավավարման տարրեր եւ կհանձնեն ստուգարքներ «II կարգի օդաչու» որակավորման կատեգորիան ստանալու համար:
Նոր ուսումնական տարում «Էրեբունի» ռազմական ավիաբազայում առաջին թռիչքային-մարտավարական վարժանքները տեղի կունենան փետրվարին: