Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Դեկտեմբերի 19-ի համեմատ դոլարն էժանացել է 13.91 դրամով' կազմելով միջինը 465 դրամ: Բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 458 է, առավելագույնը' 470 դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 19,29 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 531.41 դրամով և վաճառում' 576.10 դրամով: Եվրոյի համար նվազագույն գինը 568 դրամ է, իսկ առավելագույնը' 586.50 դրամ:
Երեկվա համեմատ 0.12 դրամով նվազել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.24 դրամով և վաճառում' 8.40 դրամով: