Մոսկվայում եղանակը կրկնել է 1982 թվականին գրանցված ջերմաստիճանի ռեկորդը: Այն ժամանակ Մոսկվայում օդը տաքացել էր մինչեւ 4,7 աստիճան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Դեկտեմբերի 20-ին տեղական ժամանակով ժամը 11:00-ին ԺՏՆՑ-ի կայարանում ջերմաչափի սյունը հասել Է այդ նշագծին:

 

Մոսկվայի մարզում ջերմաստիճանը նույնպես հավասարաչափ Է բաշխվում եւ տատանվում Է զրոյից բարձր 3-ից մինչեւ 4 աստիճան: Օդը կշարունակի տաքանալ, հայտնել են Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի օդերեւութաբանական բյուրոյում:

 

Մոսկվայի տարածաշրջան տաքություն են բերել ատլանտյան ցիկլոնները: