armsport.am«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ հանդիպման նախօրեին իր աջակցությունն է հայտնել «կանոնիրների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, ով բախվել էր երկրպագուների դժգոհության ալիքին.

-Վենգերը ֆուտբոլի համար խորհրդանշական կերպար է։ Երբ հաղթանակներ չկան, քննադատությունը նորմալ երեւույթ է, սակայն անձնական հարձակումները նրա ուղղությամբ ուղղակի ամոթալի են։

Նրան սուլող երկրպագուների պահվածքը հենց այդպիսին էր, եթե հաշվի առնենք ֆուտբոլում նրա կերպարը։ Սակայն այդպիսին է ժամանակակից աշխարհը։ 6-7 ամիս առաջ ես տարվա մարզիչն էի։ Հիմա մենք զրկվեցինք համաշխարհային կարգի երկու ֆուտբոլիստից՝ Սուարեսից եւ Սթարիջից, եւ ես միանգամից անպետքական դարձա,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում «Mirror»-ը: