Ֆրանսիան միջազգային ասպարեզում կարող է իր դերը խաղալ, եթե դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդներից մեկը' Բռունո Գոլնեշը: «Ֆրանսիան կարող է լուրջ դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզում: Նա չպետք է մնա ՆԱՏՕ-ի կազմում և ԱՄՆ-ի «հետևորդի» դերում»,-հայտարարել է Գոլնիշը:

 

Ավելի լավ «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարին լե Պենը, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԺ-ի պատգամավոր, «Ազգային ճակատ»-ի անդամ Մարիոն Մարեշալ-Լե Պենն արդեն խոսել են Հյուսիսատլանտյան դաշինքից Ֆրանսիայի դուրս գալու մասին: