Բրիտանական հայտի The Guardian պարբերականը տեսանյութ է պատրաստել այն մասին, թե ինչու է Ադրբեջանը ցանկանում հյուրընկալել աշխարհի կարևորագույն սպորտային իրադարձությունները: Լրագրողի համոզմամբ' նախագահ Ալիևը մեծ գումարներ է ներդնում կարևոր սպորտային միջոցառումների մեջ' ցանկանալով դիվանագիտական կամ տնտեսական ասպեկտներով ներկայացնել իր ղեկավարած երկիրը: Սակայն լրագրողը փաստում է, որ ադրբեջանցի ակտիվիստները ալիևյան նման քաղաքականությունը դիտարկում են որպես ուղեղների լվացման փորձ: Նա անդրադառնում է երկրում առկա ազատ արտահայտնման, խոսքի, հավաքներ իրականացնելու իրավունքի, բանտերում փակված քաղբանտարկյալների խնդրին:

 

Բրիտանացի լրագրողը հետաքրքրվում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ժողովրդավարության ավանդական սկզբունքներն այս իրադարձությունները հյուրընկալելու հետ կապելու համար և արդյոք դրանք կարող են որևէ կերպ նպաստել երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավմանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականի սպորտային բաժնի գլխավոր թղթակիցը ներկայացնում է, որ 2015 թվականին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն հյուրընկալելու է պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը, որը շատերը 2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ համարում են կարևորագույն սպորտային իրադարձություններից մեկը: Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է հյուրընկալել ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնության չորս խաղ, իսկ 2016 թվականին կազմակերպելու է «Ֆորմուլա-1»-ի Եվրոպայի գրան պրին: