Այսօրվա զինյալները ոչ թե մոլորյալ են, այլ հիվանդ: Նրանց հնարավոր չէ բուժել, նրանց կարելի է միայն ոչնչացնել: Այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հարցազրույցը:
Այն մարդիկ, ովքեր «ընտրել են իսլամի, իրենց ժողովրդի և օրենքի դեմ ուղին», դաժանորեն կպատժվեն», զգուշացրել է Կադիրովը։ Նա վստահեցրել է, որ Չեչնիայում կձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որպեսզի չկրկնվի իրավիճակը, որը տեղի ունեցավ Գրոզնիում դեկտեմբերի 4-ին՝ ահաբեկչության ժամանակ։
Կադիրովը խոստովանել է, որ Չեչնիայում սկսել են լրջորեն զբաղվել ահաբեկչության դեմ պայքարով:
«Երբ մենք ստանանք օպերատիվ տեղեկություն, մենք չենք սպասելու ինչ-որ որոշման, այլ մեկնելու ենք և ստուգելու այն թե՛ Ինգուշեթիայում, թե՛ Դաղստանում, և բոլոր ահաբեկիչներին ոչնչացնելու ենք»,- հայտարարել է Կադիրովը։