Նշանավոր դերասան և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստ Ջորջ Քլունիի կինը՝ Ալամ Ալամուդինը, հաջորդ ամիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կներկայացնի Հայաստանը (ՄԻԵԴ): Այս մասին հայտնում է The Armenian Weekly-ն:

 

Տիկին Քլունին հայտնի փաստաբան է, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական օրենքի, մարդու իրավունքների և էքստրադիցիայի ոլորտում: Նա ներգրավված է եղել մի քանի խոշոր դատական գործերում, ինչպիսիք են Վիկիլիկսի հիմնադիր Ջուլիան Ասանժի և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված գործերը: Նա նաև աշխատել է Լիբանանի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար, Միջազգային քրեական դատարանի հետ:

 

Ամալը ծնվել է Լիբանանում,1978 թվականին, հայրը դրուզ է, մայրը՝ սուննի: Նա երկու տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Թագավորություն: Նա բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Նյու Յորքի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում և աշխատել է Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան): 2010 թվականին Լոնդոն վերադառնալուց հետո նա դարձել է իրավաբան Դաութի Սթերիդ փաստաբանների պալատում: Նա եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի խորհրդականը: Նա վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին: 2014 թվականին նա ամուսնացել է հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ:

 

Նման անբասիր հավատարմագրերով տիկին Քլունիի ներկայությունը մեծ առավելություն կլինի Ստրասբուրգում Հայաստանի իրավական թիմում՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» վերաքննիչ գործում: Նիստը կկայանա հունվարի 28-ին:

 

Գործը ներառում է Շվեյցարիայի դատարանի կողմից թուրքական կուսակցության առաջնորդի մեղադրանքը, ով 2005թ. մեկնել է Շվեյցարիա Հայոց Ցեղասպանության բացահայտ ճշմարտությունը ժխտելու նպատակով: 2008 թ.-ին Փերինչեքը բողոքարկել է Շվեյցարիայի որոշումը Մարդու իրավունքների եվրոպականդատարան: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերիչեքի հայցը: