Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի 1932թ. նկարած կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը վաճառվել է 2.3 միլիոն եվրոյով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Euromag.ru-ն, «Չերտվելեյի լճակը ոսկե ձկնիկներով» կտավը աճուրդի տանը վաճառվել է Չերչիլի դստեր Մերի Սոմասի մահից հետո:

 

Չերչիլի կրտսեր դստեր հավաքածուն պարունակում է հոր վրձնած 15 կտավ: Հավաքածուի ընդհանուր արժեքը կազմում է 19,1 միլիոն եվրո: «Չերտվելեյի լճակը ոսկե ձկնիկներով» կտավը համարվում է Չերչիլի գլուխգործոցը: Նախկին վարչապետի մեկ այլ կտավ վաճառվել է մեկ միլիոն եվրոյով:

 

Ունիսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետն էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նա մահացել է 1965թ.: Մերի Սոմասը, Չերչիլի վերջին ժառանգը, մահացել է այս տարի հունիսին, 91 տարեկան հասակում: