Մեծ Բրիտանիայում վիճակախաղի հաղթողը ժամանակին չի ներկայացել ստանալու իրեն հասանելիք 1 միլիոն ֆունտ ստեռլինգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Daily Mirror-ը:

 

Շահած տոմսը գնվել Էր Լոնդոնի Իլինգե արվարձանում: Վեց թվից բաղկացած համակցությունը շահել Էր հունիսին, իսկ տոմսի տերը վեց ամիս ուներ պահանջելու իրեն հասանելիք 1,045 միլիոն ֆունտ ստեռլինգը: Ժամկետը լրացել Է դեկտեմբերի 25-ին:

 

Հրատարակությունը նշում Է, որ այժմ այդ փողերը կծախսվեն բարեգործական նպատակներով:

 

Ներկայում Մեծ Բրիտանիայում իրենց տերերին են սպասում եւս հինգ մրցանակներ՝ 1- ական միլիոն ֆունտով: Երկու երջանիկներ, որոնք նոյեմբերին 1-ական միլիոն ֆունտ Էին շահել, արդեն վերցրել են իրենց փողերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: