Երեխան, ում արդեն տվել են «Սուրբ Ծննդյան մանուկ» մականունը, ծնվել է ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքի մետրոյի գնացքում: Այս մասին հայտնել է ВВС-ն:

 

Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից օգնել են ընդունել ուղևորներից մեկի ծննդաբերությունը:

 

Մայրը և երեխան տեղափոխվել են հիվանդանոց և իրենց լավ են զգում:

Ոստիկանության սերժանտ Դենիել Քեբանը պատմել է, որ հանգիստ աշխատանքային օրվա հույս է ունեցել, սակայն երեխայի ծնվելն աստվածային պարգև է եղել: