ՌԴ-ի Գերագույն դատարանը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունը» (ԻԼԻՊ) եւ Ջեբհաթ ան Նուսրան» ճանաչել Է ահաբեկչական կազմակերպություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Դատարանը փակ ռեժիմով բավարարել Է ՌԴ-ի Գլխավոր դատախազության հայցը, ինչի մասին ասված Է դեկտեմբերի 29-ին հրապարակված որոշման մեջ:
Այսպիսով՝ այդ կազմակերպությունների գործունեությունն արգելված Է Ռուսաստանի տարածքում, դրանք կընդգրկվեն հատուկ ռեեստրում, իսկ այդ կազմակերպություններին ցանկացած մասնակցություն կենթարկվի համապատասխան քրեական պատասխանատվության:
Նոյեմբերին ՌԴ-ի Գերագույն դատարան հայց Էր ներկայացվել Ռուսաստանի Գլխավոր դատախազության կողմից, որը խնդրել Էր «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» միջազգային կազմակերպությունները ճանաչել ահաբեկչական: