ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի ճանապարհային ոստիկանները Սուրբ ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ յուրատեսակ անակնկալ են պատրաստել վարորդների համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանները կանգնեցրել են Լոուելում մեքենա վարողներին և փորձել են տեղեկանալ, թե նրանք կամ նրանց երեխաները ինչ նվեր են ցանկանում ստանալ Սուրբ ծնունդին: Պատասխանը լսելուց հետո նրանք դա անմիջապես հայտնել են հիպերմարկետում գտնվող իրենց գործընկերներին, ովքեր էլ գնել են համապատասխան նվերը և հասցրել դրա տիրոջը րոպեների ընթացքում' մինչ ոստիկանը դեռևս զրուցում էր վարորդի հետ:

 

«Մենք ցանկացանք իրական ժամանակում փոխել այդ մարդկանց օրը դեպի լավը»,-նշում է Լոուելի ոստիկանապես Սթիվ Բուկալան: