«Ցավոք սրտի, 2015-ն ավելի բարդ տարի է լինելու բոլոր առումներով, մանավանդ տնտեսական և սոցիալական հարցերով»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

 

Վերջինս, ամփոփելով 2014 թվականը, առանձնացրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը:

 

«2014-ին, իմ կարծիքով, միակ լուրջ բանը, որ կարելի էր ինչ որ առումով քննարկել, դա Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելն էր: Ավելի լուրջ երևույթ քաղաքական առումով իմ տեսակետից չկա»,- ասաց նա:

 

Խոսելով 2014-ի տնտեսական ցուցանիշների մասին՝ Արամ Կարապետյանը նշեց, որ այն ավելի վատն էր, քան 2013-ը: «Իմ տեսակետից՝ եթե շատ լուրջ քայլ չկիրառվեն՝ 2015-ը շատ ավելի վատ է լինելու, քան 2014-ը»,- եզրափակեց Կարապետյանը: