Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Քրիստոֆ Մետցելդերը կարծում է, որ Մյունխենի «Բավարիայում» չկա Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ:
«Ռեալն» ավելի դիտարժան խաղ է ցուցադրում, քան «Բավարիան», և մյունխենցիների կազմում չկա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Ռոնալդուն է»,- Մետցելդերի խոսքը մեջբերում է tz-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն տարվա «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնում է Մեսսիի և Նոյերի հետ: