Վրաստանի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, այս կարծիքը հայտնել Է Միասնական ազգային շարժումից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն: Ելույթ ունենալով խորհրդարանի նիստում՝ նա նշել Է, որ, պաշտոնական վիճակագրության տվյալներով, հանր ապետությունից արտահանումը կրճատվել Է 35 տոկսով:

 

Նրա խոսքով՝ Վրաստանում արտահանման նման աղետալի անկում վաղուց չի եղել: Բացի այդ, ներմուծումը նվազել Է 7 տոկոսով: Զգալի խնդիրներ են առաջացել արտասահմանից դրամական փոխանցումների կապակցությամբ, ինչն ազդել Է ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի վրա:

 

«Կառավարությունը լուրջ խնդիրներ ունի՝ կապված այն փողերի իրացման հետ, որոնք միջազգային կազմակերպությունները երկրին տրամադրում են ենթակառուցվածքային նախագծերի իրագործման համար: Այսօրվա դրությամբ բյուջետային մուտքերի պակասը կազմում Է 450 մլն լարի, իսկ վճարումներինը՝ 650 մլն լարի»,-հայտարարել Է պատգամավորը եւ վստահություն հայտնել, որ 2014 թվականի բյուջեն չի կատարվի: