Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Sky Sport Italia-ի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է «Յուվենտուսի» տրանսֆերային առաջնային խնդիրը:

Նշվում է, որ թուրինցիները քննարկում են Մխիթարյանին ձեռք բերելու տարբերակը, քանի որ չեն կարողացել բանակցել «Գալաթասարայի» հետ՝ կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տրանսֆերը ձեռք բերելու հարցում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականին Դոնեցկի «Շախտյորից»: