«Աշխարհի գեղեցկուհի» մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ 1951 թվականից դրա անցկացման ժամանակից ի վեր առաջին անգամ մրցույթը չի ներառի լողազգետներով ցուցադրաքայլքը: Մրցույթի ամերիկյան փուլի տնօրեն Քրիս Ուիլմերի խոսքով՝ դա կապված Է այն բանի հետ, որ մրցույթի մասնակիցները վերջին տարիներին զբաղվում են բար եգործական գործունեությամբ եւ հասարակայնության ուշադրությունը հրավիրում են կարեւոր հիմնախնդիրների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Աշխարհի գեղեցկուհին» ավելի շուտ դեսպան Է, քան գեղեցկության թագուհի: Բանն այստեղ ավելի շուտ կարիքավորներին ցույց տրվող օգնությունն Է եւ այն, թե ինչ կարող Է անել կինն՝ ունենալով «Աշխարհի գեղեցկուհի» տիտղոսը»,- Ուիլմերի խոսքը մեջբերում Է ABC News ալիքը:

 

«Դա ոչ թե պարզապես գեղեցկության մրցույթ Է, այլ «գեղեցկություն՝ նպատակադրմամբ»: Իսկ լողազգեստ հագնելը, թվում Է, նպատակ չի Էլ ունեցել»,- հայտարարել Է Ուիլմերը:

 

Այժմ, ամենայն հավանականությամբ, աղջիկները հանդես կգան լողափի հագուստով: «Դա կլինի ավելի շուտ նորաձեւության մրցում, քան լողազգեստների շոու»,- ասել Է Ուիլմերը:

 

«Աշխարհի գեղեցկուհի-2014» մրցույթում հաղթել Է Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցիչ Ռոլեն Շտրաուսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: