Կանոնավոր քունը երեխաներին անհրաժեշտ Է նոր նյութը լավագույնս մտապահելու համար: Եվրոպացի գիտնականները, որոնք Proceedings of the National Academy of Sciences հանդեսում հրապարակել են իրենց անցկացրած հետազոտության արդյունքները, եկել են այն եզրակացության, որ երեխաները նոր տեղեկատվությունն անհամեմատ ավելի լավ են մտապահում, եթե լավ են քնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Հետազոտությանը մասնակցել են 6-ից մինչեւ 12 ամսական 216 փոքրիկներ: Գիտափորձի շրջանակներում գիտնականները զարգացնող տարբեր խաղերի օգնությամբ դիտարկել են, թե փոքրիկներն ինչպես են մտապահում նոր տեղեկատվությունը:

 

Պարզվել Է, որ այն փոքրիկները, ովքեր խաղերից անմիջապես հետո պառկում Էին քնելու, հիշում Էին այն իրերի գրեթե կեսը, որոնք նրանց ցույց Էին տալիս: Իսկ այն փոքրիկները, ովքեր չԷին քնում չորսժամյա խաղային շրջանի ընթացքում, ոչինչ չԷին հիշում:

 

Ըստ գիտնականների, արդյունքներն ապացուցում են քնից առաջ ընթերցանության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ բացատրում են, թե ինչու են փոքրիկները վաղ հասակում այդքան երկար քնում: