Ավստրիական իշխանությունները Փարիզի դեպքերից հետո լրջորեն մտահոգված են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից ահաբեկչական սպառնալիքներով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Կուրիր» պարբերականը:

 

Սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի հարցով դաշնային գերատեսչության տվյալներով՝ ահաբեկչական շարժման գլխավորներից առնվազն երկուսն Ավստրիայից են, և հանրապետությունը կարող է դառնալ ԻՊ-ի թիրախ՝ անձնական վրեժի պատճառով:

 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վերջերս գերմանական իրավապահ մարմինները համացանցում հայտնաբերել են ավստրիացի գրոհային Մուհամեդ Մահմուդից ուղերձ, ով կոչ է արել «սպանել անհավատներին» Ավստրիայում:

 

«Հանրապետության իշխանությունները լուրջ են վերաբերում այդ սպառնալիքին, քանի որ Մահմուդը պատկանում է ԻՊ-ի գաղափարախոսներին»,- նշվում է հոդվածում:

 

Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնում են նաև, որ այժմ մոտ 70 պոտենցիալ գրոհային «գտնվում է ավստրիական հատուկ ծառայությունների հսկողության ներքո»: