ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի վեց անդամներին սպանած մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում: 

 

«Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելուն, ապա վստահեցնում  եմ, որ մեղավոր անձը, ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում և մենք բոլորս ականատես ենք լինելու և հնարավորություն ենք ունենալու հետևել ամբողջ ընթացքին` վերջինիս քրեական պատասխանատվության, այդ թվում պատժի ենթարկելու ամբողջ գործընթացին: Ոզում եմ ձեզ միանշանակ և պաշտոնապես որպես հայ և որպես ՀՀ գլխավոր դատախազ հայտարարել, որ սա բոլորիս ցավն է, բոլորս ունենք շատ զգացմունքային մոտեցումներ, և մեր ամբողջ իշխանությունը, ամբողջ իրավապահ մարմինները բացարձակ հետևողական են այս հարցին»,- ասաց դատախազը:

 

Գևորգ Կոստանյանի վստահեցմամբ` իրենք ամեն ինչ անում են և′ մեր օրենսդրության և′ միջազգային իրավունքի տեսակետից: