Շիրակի մարզի դատախազության առջև տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցներին դիմեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը.

 

«Այսօրվա համար այսքանը բավարար է: Հիմա ես գնում եմ գլխավոր դատախազի մոտ՝ միջնորդելու, որպեսզի ձերբակալվածները ազատվեն, բայց դրա համար մենք հիմա պետք է գնաք տուն: Մեկ անգամ կյանքում լսեք հոգևոր առաջնորդին, գնացեք տուն: Ես ինձ վրա եմ վերցնում. 14 վիրավոր այսօրվա համար բավարար է:

 

Ռուսը հանգիստ նստած է, ու հայը էլի հայի գլուխ ջարդեց: Պրովոկատորները լեփլեցուն են ու մունդռեցին իրավիճակը: Էսպես խաղաղ չէի՞նք կարող լսել իրար: Մենք միմյանց թշնամի չենք»,- ասաց հոգևոր առաջնորդը:

 

Հոգևոր առաջնորդի խոսքը հավաքված գյումրեցիները լսում էին համակ լռությամբ:

Այնուհետև պատգամավոր Մարտուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածները ազատ կարձակվեն, իսկ ինքը և մեկ ցուցարար կհանդիպեն ոճրագործին և հնարավորության դեպքում կլուսանկարեն:

 

Ելույթից հետո ծափահարություններ հնչեցին: