Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում կին գիտնականների համեմատաբար փոքր թիվը բացատրվում Է մեկ պարզ երեւույթով. գործընկերները շատ հազվադեպ են նրանց հանճարեղ համարում, ինչը հաջողության գլխավոր չափանիշներից մեկն Է այս միջավայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ամերիկացի գիտնականները գրել են Science հանդեսում հրապարակված հոդվածում:

 

«Մենք չենք խոսում են մասին, թե հանճարեղությունը կամ այն ամեն ինչից վեր դասելու հակվածությունն ինչ-որ վատ բան Է: Միաժամանակ մենք չենք պնդում, որ կանանց բնորոշ չԷ հանճարեղությունը, եւ որ այն մարդուն չի օգնում հաջող ակադեմիական կարիերայի ուղին բռնել: Մեր հետազոտության արդյունքներն ընդամենը ցույց են տալիս, որ այն գաղափարի ուռճացումը, թե հանճարեղությունը հարկավոր Է գիտության մեջ հաջողության հասնելու համար, միանգամայն տարբեր կերպ Է ազդում ուսանողների ու ուսանողուհիների վրա, որոնք նոր են միայն ընտրում կարիերայի ուղին»,-հայտարարել Է Անդրեյ Կիմպիանը՝ ԱՄՆ-ի Ուրբանա քաղաքի Իլինոյսի համալսարանից:

 

Կիմպիյան եւ ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանից նրա գործընկեր Սառա-Ջեյն Լեսլին ու մի քանի այլ հոգեբաններ փորձել են պարզել, թե ինչով Է պայմանավորված այս գիտասեռական խտրականությունը եւ ինչու Է այն առանձնապես ցայտունորեն դրսեւորվում ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտում:

 

Այս հարցերին պատասխանելու համար գիտնականները մի շարք սոցիալական հարցումներ են անցկացրել Միացյալ Նահանգների խոշորագույն բուհերում եւ հետազոտական կենտրոններում, որոնց շրջանակներում նրանք խնդրել են գրեթե 2 հազար ուսանողների, ասպիրանտների ու դասախոսների՝ նկարագրել հաջողակ գիտնականների գլխավոր հատկանիշները:

 

Զուգահեռաբար նրանք վերլուծել են գիտական կյանքի տարբեր ոլորտներում երկու սեռի գիտնականների հաջողակությանը վերաբերող վիճակագրությունը եւ ուսումնասիրել «կենսաբանական» այլ գործոններ, որոնք կարող են բացատրել սեռական խտրականության գոյությունը գիտության մեջ:

 

Անկետավորման եւ վիճակագրական վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ գիտական միջավայրում կանանց ցածր հաջողությունը բացատրվել Է բացառապես սոցիալական եւ հոգեբանական պատճառներով, այլ ոչ թե կենսաբանական եւ ճանաչողական մակարդակի տարբերություններով: Գիտնականների խոսքով՝ կանայք միջին հաշվով տղամարդկանց չեն զիջում ինտելեկտի մակարդակով եւ նույնքան լավ են գլուխ հանում վերլուծական խնդիրներից: Ինչպես բացատրում են գիտնականները, այդ խնդիրը, ամենայն հավանականությամբ, կապված Է այն բանի հետ, որ ճշգրիտ եւ բնական գիտությունների ներկայացու ցիչները անկյունաքար են դարձնում մարդկային այնպիսի մի որակ, ինչպիսին հանճարեղությունն Է, որը դրսեւորվում Է ամեն ինչ արագորեն ընկալելու կարողությամբ եւ ինտելեկտի բարձր մակարդակով:

 

Պատմականորեն համարվում Է, որ հանճարեղությունը բնորոշ Է տղամարդկանց այն դեպքում, երբ կանանց հաճախ վերագրվում Է խորը հույզեր եւ Էմպատիաներ դրսեւորելու հակվածություն: Գիտնականներն ընդգծում են, որ այսօրինակ պատկերացումները բնորոշ են ոչ միայն տղամարդկանց, այլեւ հենց կանանց:

 

Կիմպիանը եւ նրա գործընկերներն այն կարծիքին են, որ հենց այդ պատճառով Էլ շատ կանայք, որոնք բնագիտական ու տեխնիկական մասնագիտություններ են ձեռք բերել, նախընտրում են հրաժարվել այդ բնագավառում իրենց կարիերան շարունակելուց կամ Էլ տանուլ են տալիս մրցակցությունը տղամարդ գիտնականներին, որոնց շատ ավելի դյուրին Է պատմական այդ պատճառներով հանճարներ դառնալ գործատուների աչքում:

 

«Ժամանակակից գիտական գրականության մեջ չկա այն բանի որեւԷ վկայություն, որ տղամարդիկ ու կանայք ինտելեկտուալ մակարդակով այն աստիճան են տարբերվում, որ դա անդրադառնա գիտության այն ոլորտներում նրանց հաջողակության վրա, որոնք մենք ուսումնասիրել ենք: Եվ գիտության մեջ կանանց ներկայացուցչության ցածր մակարդակը ամենայն հավանականությամբ պայմանավորված Է ոչ թե իրական ինտելեկտուալ տարբերություններով, այլ նրանով, թե մենք տղամարդկանց ու կանանց ինչպես ենք ընկալում ինտելեկտուալ առումով»,-եզրակացնում Է Կիմպիանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակա լությունը: