Քեմբրիջի դքսուհին, Քեյթ Միդլթոնը, ով հղի է, 2015թ.-ին առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Daily Mirror թերթը, նա այժմ գտնվում է հղության 6-րդ ամսում: Դքսուհին իր The Art Room բարեգործական կամզակերպության նախագծի շրջանակներում այցելել է Լոնդոնի տարրական դպրոց:
Քեյթն այդ միջոցառման համար ընտրել է Madderson' հղիների համար մասնագիտացված բրենդի զգեստ:
Քեմբրիջի դքսուհուն աշակերտները և աշխատակիցներն ընդունել են բացականչություններով և ծափահարություններով:
Հյուրին նրանք ցույց են տվել արվեստի սենյակը, որտեղ երեխաներին օգնում են հաղթահարել կյանքի դժվարությւոններն' արվեստի միջոցով:
Միջոցառմանը նաև ներկա է գտնվել նկարիչ Գրեյսոն Պերրին, ով նույնպես ներկայացել է ոճային հագուստով: