Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալ դիալիզ:

 

Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար:

 

Փոքրիկ Սերյոժայի առողջության մասին խոսել են նրան բուժող բժիշկները:

 


Տեսանյութը՝ 1in.am-ի: