Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկօրյա այց կկատարի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այցը կմեկնարկի հունվարի 19-ին:
Լոնդոնում Դավութօղլուն կհանդիպի Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ' Դևիդ Քեմերոնի հետ: Հանդիպման ժամանակ երկու երկրի վարչապետերը կքննարկեն Սիրիայում և Իրաքում տեղի ունեցած զարգացումները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կարևորություն ունեցող հարցեր:
Լոնդոնից հունվարի 21-ին Թուրքիայի վարչապետը կմեկնի Շվեյցարիա' Դավոսում մասնակցելու G-20-ի հավաքին: