Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով, այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 71 վարչական արձանագրություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է.

 

«Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու երևույթի դեմ պայքարն իրական արդյունք կունենա, երբ այն դառնա միասնական մոտեցում բոլորիս կողմից: Այս աշխատանքը միայն քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուների ուսերին չէ, որ պետք է լինի: Երևանը բոլորիս մեծ տունն է, և մեզնից յուրաքանչյուրն իր մասով ունի պարտավորություն քաղաքի նկատմամբ և պետք է աջակցի մայրաքաղաքն ավելի մաքուր պահելու գործընթացին:

 

Նախորդ տարեվերջին իրականացված խիստ հսկողության ու նաև արձանագրված դեպքերի հրապարակմամբ որոշակի փոփոխություննեÖ € ունեցանք այս մասով: Ուստի համոզված եմ, որ շարունակելով այդ մոտեցումը՝ կունենանք ավելի շոշափելի արդյունքներ: Այս աշխատանքներում ակնկալում ենք նաև ավագանու անդամների և մեր համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը»: