Մինչեւ 2019 թվականը աշխարհում գործազուրկների թիվն ներկայիս 201 միլիոնից կհասնի 212 միլիոնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումն Է բովանդակում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Գլոբալ զբաղվածությունը եւ սոցիալական հեռանկարը. 2015 թվականի միտումները» զեկույցը, որը հունվարի 20-ին հրապարակվել է Ժնեւում:

 

Առաջիկա տարիներին գործազրկության աճը, ինչպես նշում են հետազոտության հեղինակները, պայմանավորված Է համաշխարհային տնտեսության մի քանի գործոնների զուգորդմամբ, ներառյալ դանդաղ աճը, եկամուտների անհավասարության մեծացումը եւ աճող անկայունությունը: «2008 թվականին ճգնաժամի սկսվելուց ի վեր փակվել Է ավելի քան 61 մլն աշխատատեղ եւ, ըստ մեր կանխատեսման, գործազրկությունը կշարունակի աճել մինչեւ տասնամյակի վերջը»,-ներկայացնելով զեկույցը, հայտարարել Է Աշխատանքի միջազգային բյուրոյի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը: «Զբաղվածության ճգնաժամը բնավ Էլ ավարտված չԷ»,-արձանագրել Է նա:

 

Փորձագետները հատկապես անհանգստացած են Հարավային Ասիայի եւ Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած շրջանների իրադրությամբ, որոնց բաժին Է ընկնում «անկայուն» աշխատատեղերի երեք քառորդը: Արաբական երկրներում եւ Լատինական Ամերիկայի առանձին պետություններում կանխատեսումները վերջին ժամանակներս նույնպես վատթարացել են: ԱՄԿ-ում այն կարծիքին են, որ նավթի կտրուկ նվազած գները կարող են նպաստել զբաղվածության աճին բազմաթիվ «առաջավոր տնտեսություններում եւ մի քանի ասիական երկրներում»: Միեւնույն ժամանակ աշխատաշուկան խիստ կտուժի Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ «արաբական տարածաշրջանի» նավթարդյունահանող եւ գազարդյունահանող պետություններում:

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ ճգնաժամը ծանր հարված Է հասցրել 15-ից 24 տարեկան երիտասարդներին: Տարիքային այս կատեգորիայում գործազրկությունը 2014 թվականին մոտեցել Է 13 տոկոսին, եւ առաջիկա տարիներին հետագա աճ Է սպասվում: Դրա հետ մեկտեղ տարեց աշխատողները «համեմատաբար լավ» են հաղթահարում 2008 թվականին սկսված ճգնաժամը:

 

ԱՄԿ-ն կանխատեսում Է եկամուտների անհավասարության մեծացում: Այժմ 10 տոկոս առավել հարուստներն ստանում են բոլոր եկամուտների 30-ից մինչեւ 40 տոկոսը այն դեպքում, երբ 10 տոկոս ամենաաղքատները՝ 2-ից մինչեւ 7 տոկոսը: Փորձագետներն ընդգծում են, որ նման միտումները խախտել են հավատը կառավարությունների նկատմամբ եւ մեծացրել սոցիալական հուզումների վտանգը: Այս խնդիրն առանձնապես սուր բնույթ Է կրում այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ երիտասարդության շրջանում բարձր Է գործազրկության մակարդակը կամ այն արագորեն աճում Է: