Ոստիկանության Գուգարքի բաժնում 2014թ. հոկտեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Սիմոն Կ.-ի տնից 127.000 դրամ, 7.000 ՌԴ ռուբլի, 600.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բանկային պլաստիկ քարտ և այլ ապրանքներ գողանալու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 20-ին' ժամը 13.00-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 1969թ. ծնված Սասուն Թ.-ն և հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը:

 

Սասուն Թ.-ն ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: