Դոնեցկի օդանավակայանում իրավիճակի սրման պատճառով ռազմական գործողության գոտի է մեկնում Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, իսկ նախագահ Պյոտր Պորոշենկոն կրճատում է Դավոս կատարելիք իր այցի ծրագիրը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոյին:
«Պորոշենկոն մշտական կապի մեջ է մեր զինվորականների հետ»,- գրել է նա:
«Իրավիճակի բարդացման հետ կապված՝ նախագահը որոշել է կրճատել Շվեյցարիայի այցը և վաղն արդեն կվերադառնա Ուկրաինա», - ավելացրել է Ցեգոլկոն:
Ավելի վաղ, Պորոշենկոյի մամուլի ծառայությունից հայտարարել են, որ նա ելույթ է ունենալու Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում և մի շարք հանդիպումներ կանցկացնի աշխարհահռչակ տնտեսագետների, քաղաքական գործիչների և գործարարների հետ, որոնց հետ պետք է քննարկի Ուկրաինայի իրավիճակը: