Ճապոնիայում հայտնվել Է ֆոտոստուդիա, որն ստեղծում Է եռաչափ պատկերով լուսանկարներ, այնպես որ դրանք ավելի շատ հիշեցնում են գիպսե ոչ մեծ քանդակներ: Ամեն մի ցանկացող կարող Է ստուդիայում պատվիրել իր դիմանկարը կամ ընտանեկան լուսանկարը եռաչափ պատկերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Նախ ապագա կոմպոզիցիայի յուրաքանչյուր մասնակցի հատուկ խցիկով նկարում են տարբեր անկյուններից: Այնուհետեւ տվյալները մշակվում են համակարգչով եւ հաղորդվում եռաչափ տպիչին, եւ դրա միջոցով գիպսից ստեղծում արձանիկներ: Պատվերի կատարման ամբողջ գործընթացը տեւում Է շուրջ մեկ - երկու ամիս: Ստուդիան ստեղծողները կարծում են, որ ծավալային լուսանկարչությունը սովորականից ավելի լավ կարող Է գրանցել այն իրադարձությունը, որը ցանկանում եք պահել հիշողության մեջ:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ստուդիան գոյություն ունի մեկուկես տարի, այդ ընթացքում այստեղ ստեղծվել են 180 կոմպոզիցիա եւ դիմանկար: Ամենախոշոր լուսանկարի առավելագույն չափը 23x38x20 սանտիմետր Է, իսկ գինը՝ շուրջ 800 դոլար: Հարսանեկան լուսանկարներն զգալիորեն ավելի թանկ արժեն՝ մինչեւ 2000 դոլար: