Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր և ռուսաստանցի մոդել Իրինա Շեյքի բաժանման լուրը և նախկին սիրելիին մաղթել երջանկություն:
«5 տարի առաջ ծանոթությունից հետո Իրինա Շեյքի հետ հարաբերությունները մոտեցել են ավարտին: Կարծում ենք, որ այս քայլը հիմա անելը լավ է երկուսիս համար էլ: Իրինային մեծ երջանկություն եմ մաղթում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է АР-ն: