Կանադայի Մակգիլի համալսարանի եւ Դուգլասի հոգեկան առողջության ինստիտուտի աշխատակիցներն ստեղծել են հաբեր, որոնք օգնում են օրգանիզմի կենսաբանական ժամացույցը «հարմարեցնել» այլ ժամային գոտու եւ խուսափել տհաճ ախտանիշներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Դուգլասի ինստիտուտի կայքում:

 

Նշվում Է, որ հեռավոր ճանապարհորդությունը խախտում Է օրգանիզմի ցիրկադային ռիթմերը, որը սովորել Է քնել գիշերը եւ արթուն մնալ ցերեկը: Ժամային գոտիների փոփոխման դեպքում մարդու մոտ կարող Է հայտնվել ջեթլագ (ժամային գոտու փոփոխման համախտանիշ). անքնություն, գերհոգնածություն, ախորժակի հետ կապված խնդիրներ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ մի ամբողջ շարք խրոնիկական հիվանդություններ, ներառյալ շաքարախտ եւ ուռուցքներ:

 

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ նոր դեղը, որը հաջողությամբ փորձարկվել Է 16 կամավորների վրա, արյան սպիտակ գնդիկներն այն կերպ Է սինքրոնացում, որ օրգանիզմն սկսում Է օրը համարել գիշեր եւ ընդհակառակը: Այժմ պատրաստուկի փորձարկումները շարունակվում են: Թե երբ այն վաճառքի կհանվի, առայժմ հայտնի չԷ: