Մեծ Բրիտանիայի Թագավորական դրմահատարանն առաջին անգամ սկսել Է իր ինտերնետ-կայքի միջոցով Royal Mint Refinery (RMR) հանրաճանաչ մակնիշով ոսկու եւ արծաթի ձուլակտորների վաճառքը բնակչությանը: Այս մակնիշով թանկարժեք մետաղները թողարկվել են 1852 թվականից մինչեւ 1968 թվականը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թագավորական դրամահատարանի ներկայացուցիչ Լիզա Էլուորդը:

 

«Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք պատմական լոգոտիպերով արտադրանքը հավելելու ձուլակտորների մեր տեսականուն»,- հունվարի 22-ին Էլուորդի խոսքը մեջբերում Է The Daily Mail թերթը: Արտադրողները բրիտանացիներին առաջարկել են ձեռք բերել 1-ից մինչեւ 100 գրամանոց ոսկե իրեր:

 

Արծաթե ձուլակտորները մատչելի են մեկ տարբերակով՝ 100-գրամանոցներ: Այս պահին մեկ գրամ ոսկու դիմաց պետք Է վճարել 40 ֆունտ ստեռլինգ (60,7 դոլար), իսկ հարյուրգրամանոցի դիմաց՝ 2,8 հազար ֆունտ (ավելի քան 4,2 հազար դոլար):

 

Թագավորական դրամահատարանի արտադրանքն, ինչպես կարծում Է նրա ներկայացուցիչը, կարող Է հետաքրքրել նրանց, ովքեր փնտրում են թանկարժեք մետաղներ գնելու «տնտեսապես արդյունավետ միջոց»: Ըստ որում ոսկու ձուլակտորներն ունեն լրացուցիչ գրավչություն, քանի որ չեն հարկվում հավելադիր արժեքի հարկով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: