Դեպի ԱՄՆ-ի հյուսիս - արեւելք Է շարժվում ուժգին ձյունամրրիկ: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա երկու օրը որոշ շրջաններում կարող Է մինչեւ 90 սանտիմետր ձյուն տեղալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն նախազգուշացրել Է, որ վերահաս ձյունամրրիկը կարող Է դառնալ «մեգապոլիսի պատմության մեջ ամենաուժգիններից մեկը կամ նույնիսկ ամենաուժգինը», եւ համաքաղաքացիներին խնդրել Է դրսեւորել զգոնություն, չօգտվել անձնական ավտոտրանսպորտից եւ առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց:

 

Վատ եղանակի գոտում կհայտնվի շուրջ 30 միլիոն մարդ Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Քոնեքթիքութի, Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի եւ Մենի նահանգներում: Կոմունալ ծառայությունները պատրաստել են ամբողջ ձյունամաքրիչ տեխնական եւ ռեագենտնգերի պաշար են տեսել:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Նյու Յորքի բնակիչներն արդեն սկսել են պատրաստվել այն բանին, որ ստիպված են լինելու մի քանի օր մնալու տանը. խանութներում երկար հերթեր են գոյացել մթերքների համար: Շատ մարդիկ նաեւ խմելու ջրի, լապտերիկների, մոմերի եւ մարտկոցիկների պաշար են տեսնում ջրի եւ Էլեկտրականության ընդհատումների դեպքերի համար:

 

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ ԱՄՆ-ի հյուսիս - արեւելքը ցուրտ ցիկլոնի իշխանության տակ կգտնվի մինչեւ հունվարի 27-ի երեկոն: