ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին:

 

Գալուստ Սահակյանը, շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, նշել է, որ Ազգային ժողովը հայ զինվորի եւ զինվորականի նկատմամբ միշտ դրսևորել է իր ընդգծված վերաբերմունքը՝ մեր պետության գլխավոր ձեռքբերումներից մեկը համարելով հայոց հզոր բանակը:

 

ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Մանվել Գրիգորյանի դերը բանակաշինության գործում, մաղթել է նրան առողջություն, հայրենասեր, ազատատենչ սերունդներ, երկրապահներ դաստիարակելու ուժ եւ վճռականություն: Գալուստ Սահակյանի խոսքով՝ ուժեղ ազգային պետություն ունենալու երազանքը բոլորին է պատկանում: