ՀՀ Զինված ուժերը մեծ ուշադրություն են դարձնում բանակում սպառազինության որակին ու նաև շեշտը դնում տեղական ռազմական արդյունաբերության զարգացման վրա:
Հունվարի 27-ին ՊՆ վարչական համալիրում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ արդեն մի քանի տարի է՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի շրջանակում շեշտը դրվում է սեփական արտադրության զարգացմանը: «Վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել, հայեցակարգ է մշակվել, որը հաստատվել է Ազգային անվտանգության խորհրդում:
Գոյություն ունի կառավարության որոշում, միջոցառումների մեծ ցանկ, որը մենք հետևողականորեն իրականացնում են: 2015թ. այն կվավերացվի խորհրդարանում, ինչն ավելի արագ տեմպերով զարգացման կբերի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ռազմական արդյունաբերության զարգացման մեջ որդեգրել ենք ոչ միայն տեղական, այլև այլ երկրների հետ համատեղ կազմակեպությունների ստեղծումը, որ հնարավոր լինի ապահովել ոլորտի զարգացման ընթացքը: