Հայտնի մարդիկ հաճախ են իրենց երգերը կապում որևէ տոնի հետ: Մեր հայտնիներն անտարբեր չեն անցնում նաև Հայոց բանակի տոնի կողքով ու իրենց կատարումները նվիրում են Հայոց բանակին ու հայ զինվորին:
Հայոց բանակին նվիրված երգերից ամենաթարմը, թերևս, Զարուհի Բաբայանի երգն է, որտեղ երգչուհին գովերգում է մեր ֆիդայիններին: Երգչուհու նոր երգը կոչվում է «Գովք ֆիդայուն»:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր «Հայ զինվոր» երգով բարի ճանապարհ է մաղթում հայ զինվորներին ու մեղեդային հնչյունների ներքո ներկայացնում զինվորների քաջ արարքները:
Հայտնիների կատարմամբ ամենահայտնի երգերից է` «Մեր անունն է հայկական բանակ»-ը, որը ծանոթ է նույնիսկ ապագա զինվոր փոքրիկներին:)
Կարծում եմ` շատերիս հուշերում է մնացել «Ես շուտով տուն կգամ» երգը, որը երգում են «զինվորներ» Հայկոն, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը:
2010 թվականին երգչուհի Ալլա Լևոնյանը ներկայացրեց «Գնա ու կռվիր» երգը, որտեղ որպես հերոսներ նկարահանվել են հայտնի մարդիկ` Ավետ Բարսեղյանը, Տիգրան Պետրոսյանը:
Ժամանակին Հայոց բանակի մասին երգել է Արամեն` ներկայացնելով իր «Մի նամակ» երգը:
ESem.am