Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի ցանկացել մեկնաբանել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Ռեալի» և «Կորդոբայի» միջև հանդիպմանը Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումը:

«Այս մասին ոչինչ չունեմ ասելու: Ի՞նչ կասեմ իմ ֆուտբոլիստին նման իրավիճակում: Եթե երբևէ նման բան պատահի «Բարսելոնայի» խաղացողների հետ, ապա այդ ժամանակ կասեմ, թե ինչ եմ ասել իմ ֆուտբոլիստին»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն հեռացվել էր մրցակցի պաշտպանին հարվածելու համար: