Իսրայելի բանակը գիշերը կրակ է բացել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը:
Իսրայելի պաշտպանական ուժերը նշել են, սակայն, որ Իսրայելի տարածքում հրթիռներ չեն ընկել: Հետաքննվում է ազդանշանների հնչելու փաստը:
Ավերածությունների ու մարդկային կորուստների մասին չի հաղորդվում:
«Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայի կառավարությանը համարում է Սիրիայի տարածքից իրականացված ցանկացած հարձակման համար պատասխանատու և կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումները՝ իր քաղաքացիների պաշտպանության համար»- ասել է բանակի ներկայացուցիչ Պիտեր Լերները: