Միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր Է մոտ ապագայում հասարակայնությանը ֆիլմ ներկայացնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սակակաշվիլիի կառավարման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Մենք «9+1» վերնագրով ֆիլմ ենք նկարահանում «Ազգային շարժման» կառավարման վերաբերյալ, որն ընդամենը բաղկացած կլինի 200 սերիայից»,- հայտարարել Է Իվանիշվիլին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ ֆիլմը ցուցադրվելու Է GDS ալիքով՝ այն ծրագրի շրջանակներում, որը եթեր Է դուրս գալու փետրվարի վերջին-մարտի սկզբին:

 

Նախկին վարչապետի որդուն՝ ռեփեր Բերա Իվանիշվիլին պատկանող GDS TV-ն ժամանցային, երաժշտական եւ ուսուցողական հեռուստատեսություն Է, որը 2012 թվականի նոյեմբերի վերջից հաղորդումներ Է հեռարձակում ամեն օր: Նրա հիմնական լսարանն այսօր երիտասարդությունն Է:

 

Հեռուստաընկերությունը հաղորդումները հեռարձակում Է մալուխային հեռուստատեսությամբ եւ արբանյակային անտենաներով: