Վարշավայի կենդանաբանական այգու պինգվինն ստացել Է կտուցի՝ աշխարհում առաջին պրոթեզը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է լեհական Gazety Wyborcza հրատարակությունը:

 

Արհեստական կտուցը պատրաստել եւ տեղադրել են Լեհաստանի Նասուտուվա քաղաքի, որը գտնվում Է Լյուբլինի վոյեվոդությունում, ստոմատոլոգները: Այս կերպ նրանք որոշել են օգնել կենդանուն, որը ցեղակիցների հետ մենամարտում վնասել Էր իր կտուցի ստորին մասը:

 

Վնասվածքի պատճառով թռչունը չԷր կարողանում ինքնուրույն ուտել եւ խմել: «Կենդանաբանական այգում այսպիսի վնասվածքներ հազվադեպ են լինում, սակայն բնության մեջ դա կնշանակեր մահվան դատավճիռ»,- հայտնել են բժիշկները: Ինչպես նշում են ստոմատոլոգները, կենդանին արդեն վարժվել Է նոր կտուցին: