Տրանսսեքսուալ Աննա Գրոդսկան մտադիր է առաջադրվել Լեհաստանի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնել է Newsweek Polska-ն:

 

Գրոդսկան երկրում առաջին տրանսսեքսուալն է, ով ընտրվել է Ազգային ժողովի ստորին պալատում:

 

Գրոդսկայի խոսքով՝ իր թեկնածությունը կսատարի Կանաչների կուսակցությունը, որի անդամ է ինքը: Լրագրողների հետ զրույցում ապագա թեկնածուն հայտարարել է, որ չի վախենում քաղաքական գործիչների դատապարտումներից:

 

Գրոդսկան պատգամավոր է ընտրվել 2011 թվականին՝ սեռափոխության ավարտից մեկ տարի անց: Նա իրավապաշտպան Trans-Fuzja հիմնադրամի հիմնադիրն է և զբաղվում է տրանսգենդերների շահերի պաշտպանությամբ: