Այսօր Ազգային ժողովի նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդարադաձավ Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին՝ ընդգելով, որ միջադեպն իհարկե դատապարտելի է: «Եվ հայաստանյան և ղարաբաղյան իրավապահ մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն և իրադարձությունը ներկայացնեն հանրությանը»,-ասաց նա, սակայն շեշտեց, թե ինքը ցանկանում է խոսել խնդրի երկրորդ կողմի մասին:

 

«Ինչպես կարելի է ապրիլի 24-ը, որ ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, թեկուզ և ցեղասպանության զոհերի հիշատակման բացասական կոնտեքստում, դարձնել ժողովդին պառակտման առարկա: Ռեժիմի դեմ պայքարել ցանկացողները կարող են դա անել և պետք է անեն ՀՀ տարածքում: ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժմի դիմավորելու հետ: Անբարոյականություն է և դրա մաիսն պետք է բոլորը բարձրաձյան խոսեն»,- նկատում է պատգամավորը:

 

«Չի կարելի գնալ Ղարաբաղ ու ղարաբաղցիներին հայրենադիրություն սովորեցնել, որ հայությունն անպարտ է, ղարաբաղցիներն են մեզ սովորեցրել, որ հայությունն անպարտ է, նաև մեր մասնակցությամբ: Սա անընդունելի երևույթ է, դա նշանակում է չճանաչել սրբության ամենավերջին սահմանները»,- ասաց նա: