Հայաստանում չկա ստվերի խնդիր: Հայաստանում մեկը չկա, որ 1000 դրամի առևտուր անի, մենք չկարողանք իմանալ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Էլեկտրոնային դարաշրջանում ուժեղանում է շրջանառության հարկը: Եվրամիության տնտեսական պրոբլեմներից մեկն ավելացված արժեքի հարկի առկայությունն է: Աշխարհը, դրա հետ կապված, ՀՆԱ-ից գնում է համախառն տնտեսական շրջանառություն հասկացությանը, որովհետև էլեկտրոնային ՀԴՄ-ները դրած՝ էնտեղից ավտոմատ հետևում է ձեր շրջանառությանը»:
Ինչ վերաբերում է ընդդիմության՝ այս գործին չմասնակցելուն, Բագրատյանը նկատեց. «Ընդդիմությունը մեծ ջանք ունի, որ 2012 թվականին կառավարությունը բերեց, նույն Այվազյանի մոտ քննարկում էինք, առաջարկվեց Վաչե Գաբրիելյանին, նա էլ ասաց`ավելի ընդլայնված բան ենք բերելու: Ինձ էլ հրավիրեցին, գնացի, ո՞նց չենք մասնակցել: Պարզապես հիմա հետ ենք կանգնում այս արածից»:
Անդրադառնալով «փոքր ու միջին» հասկացությանը, Հրանտ Բագրատյանն ասաց. «Փոքր ու միջին նշանակում է, որ ես հսկում եմ՝ դուք ինչ գործունեություն եք արել, ինչքան ծախեցիք: Կա ՀԴՄ, ես իմացա`ինչքան ծախեցիք: Ինչ ծախս եք արել`դա ինձ չի հետաքրքրում: Նույն կերպ` ով ձեզ մատակարարել է, ես հսկում եմ՝ նա ինչ ծախեց: Դրանով ես արդեն գիտեմ` դուք ինչ ծախս արեցիք՝ արդեն ավտոմատով: Սա է խնդրի լուծումը: Հիմա, երբ որ դուք ասում եք՝ թուղթ բերեք՝ անկախ շրջանառությունից, ես դադարում եմ փոքր լինելուց: Իսկ եթե դուք իմ շրջանառությունը ֆիքսել եք, մի հատ թիվ դրեք. 3 մի դրեք, 8 դրեք: Դրեք էդ թիվը, ես ձեզ մուծեմ»:
Շարունակությունը՝ a1plus.am-ի տեսանյութում