ԱՄՆ-ի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը նվազում է, եւ պաշտոնական Բաքուն առանձնապես հետաքրքրություն չի դրսեւորում Վաշինգտոնի հետ իր հարաբերություններն ուժեղացնելու նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի Եվր ոպայի եւ Եվրասիայի գծով առաջատար մասնագետ Վեյն Մերին:

 

Ռադիոկայանի այն հարցին, թե կապ կա արդյոք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտվիստների նկատմամբ ճնշումների եւ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հաստատությունների միջեւ, եւ հնարավո՞ր է, որ Բաքուն փոխի արտաքին ուղղվածությունը' մերձենալով Ռուսաստանին, Մերին պատասխանել է. «Դժվար է բնութագրել այն մարդկանց դրդապատճառները, ովքեր որոշում են քաղաքականությունը Բաքվում:

 

Սակայն, փաստ է, որ վերջին ամիսներին Ա դրբեջանն աճող դինամիկայով հրաժարվում է անգամ նվազագույն հարգանքով վերաբերվել Ամերիկայի զգացմունքներին, եւ դիմում է այնպիսի քայլերի, որոնք գրգռում են ոչ միայն ԱՄՆ-ի կառավարությանը, Նախագահ Բարաք Օբամային, այլ նաեւ կարեւոր անձանց Կոնգրեսում: Գուցե Բաքվում դրան նշանակությnւն չեն տալիս, քանի որ անընդհատ կրկնում են այն մասին, թե ինքան կարեւոր է Ադրբեջանը եւ այլն:

 

Բայց այնպիսի հսկայի համար, ինչպիսին ԱՄՆ-ն է, նման դժգոհությունները կուտակվում են, եւ ինչ որ պահի հասնում է «ըստ հաշիվների վճարման» ժամանակը: ԱՄՆ- ը կարեւոր նշանակություն է տալիս Ադրբեջանին' որպես դեպի Աֆղանստան հյուսիսային տրանսպորտային ցանցում տարանցման կետի: Սակայն, Աֆղանստանում Ամերիկայի դերի փոքրանալու հետ նվազում է Ադրբեջանի դերը եւս:

 

Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին Վաշինգտոնի համար երկրորդ պլան է մղվում Սեւ ծովի, Կովկասի եւ Կասպից ծովի տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների նշանակությունը: Կգա օրը, երբ ԱՄՆ-ը կտեսնի, որ Վաշինգտոնի համար Ադրբեջանի նշանակությունը շատ ավելի փոքր է, քան ենթադրվում է ներկայում», - նշել է փորձագետը:

 

Այն հարցին, թե ինչքանով է Արեւմուտքը կարեւոր Ադրբեջանի համար, փորձագետը նշել է, որ «վերջին տարիներին Ադրբեջանի աճող նավթաեկամուտները բացել են դեպի խոշորամասշտաբ կոռուպցիա եւ կաշառակերություն ուղին»:

 

Նրա խոսքով' մյուս կողմից, Իլհամ Ալիեւն ու նրա շրջապատը զբաղված են ներքին իրավիճակով եւ գնալով կորցնում են շրջապատող աշխարհի մասին պատկերացումը:

 

«Գլոբալ մակարդակում Ադրբեջանն իրեն չափազանց կարեւոր խաղացող է համարում, չնայած, Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի գերակայություններում այն նման նշանակություն բոլորովին էլ չունի: ԱՄՆ-ը պետք է պարզաբանի Բաքվին, որ այն բանի հետ համեմատ, որ եղել է 5-10 տարի առաջ, ԱՄՆ -ի առաջնայնություններում Ադրբեջանի դերն այնքան էլ մեծ չէ: Փոփոխվող էներգետիկ շուկան եւ Աֆղանստանում Ամերիկայի փոքրացող ռազմական ներկայությունը նվազեցնում են այդ դերը: Այդ միտումը, ըստ երեւույթին, շարունակվելու է, իսկ Ադրբեջանի նշանակությունը նկնելու է», -գտնում է Մերին:

 

Իսկ այն հարցին, թե արդյոք Ադրբեջանին պետք է Արեւմուտքը, ամերիկացի փորձագետն այսպես է պատասխանել. «Եթե Ադրբեջանը ցանկանում է դուրս գալ նավթային հզորության վրա հիմնված ավտորիտարիզմի ուղուց, ապա, այո, նրան պետք է Արեւմուտքը: Հենց այդ պատճառով է ԽՍՀՄ փլուզումից հետո Արեւմուտքն իր ձեռքը մեկնել Ադրբեջանին:

 

Բայց եթե Ադրբեջանի քաղաքական առաջնորդները գտնում են, որ իրենք այնքան հարուստ եւ անկախ են, որ անհրաժեշտություն չկա հաշվի առնել Արեւմուտքի եւ Ամերիկայի շահերը, ապա նրանք կարող են գնալ իրենց ուղով: Սակայն, դա Իրանի եւ Ռուսաստանի մ իջեւ գելոցի մեջ սեղմված հարաբերական փոքր երկիր է, եւ կգա ժամանակը, երբ նա ուժեղ բարեկամների պահանջարկ կունենա : Եվ այդ ժամանակ կպարզվի, որ նման ընկերներ նա չունի», -ընդգծել է փորձագետը: