Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը ներկայացրել է «Միլանի» նոր մարզադաշտի մակետը:

Նախագծի համաձայն՝ արենան կտեղավորի 48 հազար հանդիսական: Ըստ նախնական հաշվարկների՝ շինության կառուցման համար անհրաժեշտ կլինի 320 մլն եվրո: Եթե նախագիծը հաստատվի՝ աշխատանքները կսկսվեն 2016թ.:

Նշենք, որ նախագիծը կուսումնասիրվի այս տարվա մարտին: