Մեծ Բրիտանիայի Christie's աճուրդային տան թոփ-լոտը՝ Պոլ Սեզանի «Էստակի եւ Իֆ ամրոցի տեսարանը» կտավը, վաճառվել Է 13,5 միլիոն ֆունտով (20,5 միլիոն դոլարով, ներառյալ միջնորդադրամը), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կտավը վաճառվել Է «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը» եւ «Սյուրռեալիզմի արվեստը» աճուրդում, որը փետրվարի 4-ին տեղի Է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Այսպիսով, Սեզանի նկարի արժեքը, որը թվագրված Է 1883 – 1885 թվականներով, բարձր Է եղել Է 8 – 12 միլիոն ֆունտ (12 – 18 միլիոն դոլար) սկզբնական գնահատումից:
Գունագեղ բնանկարը նկարիչը յուղաներկով կտավի վրա պատկերել Է Պրովանս կատարած իր ուղեւորություններից մեկի ժամանակ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, աճուրդի մյուս թոփ-լոտը՝ թվագրված 1918 թվականով, Ամեդեո Մոդիլիանիի վրձնի «Երկու աղջիկներ» (Les deux filles, 1918) կրկնակի դիմանկարը, դրա նոր տերը ձեռք Է բերել 7,6 միլիոն ֆունտով (11,6 միլիոն դոլարով): Նախքան աճուրդի սկսվելը փորձագետներն այն գնահատել Էին 6 – 8 մլն ֆունտ: